Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Նմանի մարմաջով

Նմանի մարմաջով
24.06.2026 | 12:32

Ժամանակին, երբ Երևանի քաղաքապետն էր Համբարձում Գալստյանը, լինելով պատմաբան հասկացել էր, թե Հայոց պատմության մեջ ինչ շնորհակալ գործ էր արել Վռամշապուհ թագավորը։ Փաստորեն նրա նախաձեռնությամբ էին ստեղծվել Հայոց գրերը և Հոգևոր Հայաստանի արարումը, հենց նրա` խոշորագույն պետական գործչի մտքի և ձեռնարկումի արդյունք էր։ Մեսրոպ Մաշտոցն ունենալով եկեղեցու աջակցությունը փառաբանվեց, իսկ հետագայում պետականությունը կորցրած երկիրը պետականորեն անտեր թողեց Վռամշապուհ արքայի հոգևոր մեծագույն ներդրումը` նրա անձն ու ներդրումը հանիրավի նետելով մոռացության վիհը։ Մեր երկրի նորահայտ պետական այրերը Համբարձում Գալստյանի մահվանից հետո, կրկին անտեսեցին Հայոց արքայի պետականաշեն արարումը։

Նրան Պետրոս Առաքյալի հանգույն ուրացան` պողոտան կրկին վերանվանելով անհայտ բոլշևիկի անունով։

Վռամշապուհ թագավորին ես համարում եմ մեր հոգևոր կյանքում ավելի մեծ դերակատար, քան Մեսրոպ Մաշտոցն էր։ Չլիներ Մաշտոցը` կլիներ մեկ այլ Մաշտոց, սակայն ոչ մի դեպքում` Վռամշապուհ արքա։ Վռամշապուհ թագավորը Հոգևոր Հայաստանի հենասյուններից մեկն է` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Տրդատ թագավորի հետ միասին։

Հայոց գրերի ստեղծումը ունենալով վիթխարի մշակույթային նշանանակություն, այնուամենայնիվ, ուներ քաղաքական ենթատեքստ։ Պարսկահպատակ Հայաստանը հանձին Բյուզանդիայի շարունակ կրում էր Արևմուտքի բացասական ազդեցությունը։ Գրերի ստեղծման շնորհիվ Հայոց եկեղեցին ազատագրվեց արևմտյան սառը հոսանքներից` միաժամանակ փարատելով պարսկական իշխանությունների մտահոգությունները։

Այսօր մեր աչքի առջև կրկին անտեսվեց մեծագույն արքայի արարումը։

Կապիտուլյանտն իր և Պապ թագավորի միջև նմանություն է տեսել, այդ իսկ պատճառով Ամիրյան փողոցը վերանվանեց Պապ թագավորի անունով։

Մնում է, հենց ինքը թագավոր դառնա, եթե ոչ` Պապ, ապա գոնե` Նիկոլայ...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 5489

Մեկնաբանություններ